Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Մինսկում կքննարկվի Հայաստանի «ճանապարհային քարտեզը»

Մինսկում կքննարկվի Հայաստանի «ճանապարհային քարտեզը»
28.04.2014 | 19:19

Ապրիլի 29-ին Մինսկում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստը՝ պետությունների ղեկավարների մակարդակով: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ նիստում կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի նախագիծը և միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը, որով Հայաստանը կմիանա Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին: Մինսկում նախատեսված են նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումները Վլադիմիր Պուտինի ու Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ